Լրահոս
Օրվա լրահոսը

Էլինար Վարդանյան. «Այս ամենը խորացնում է ատելության, զրպարտություններով և մատնություններով լի մթնոլորտը»»

Հուլիս 07,2020 14:33 Share

Չմասնակցե՛լ և չլռե՛լ

Վերջին օրերին մեր երկրում տեղի է ունենում գռեհիկ գործընթաց՝ տարբեր տեսակի հեռախոսային խոսակցությունների ձայնագրում, հրապարակում և տարածում։ Սա անթույլատրելի երևույթ է, որին չարձագանքելը մեզ բոլորիս կդարձնի հանցակից։

1.Վերջին ամսում ծավալվող իրադարձությունները թույլ են տալիս ենթադրել, որ սա առնվազն իշխանության մի թևի, իսկ եթե իշխանության ներսից չլինի արձագանք, ապա գուցե՝ ամբողջ իշխանության գործելաոճն է։ Եվ վերաբերմունքը պետք է լինի համարժեք։

2.Ինչպիսի՞ն պետք է լինի նորմալ մարդու, ընթերցողի արձագանքը և անելիքը տվյալ իրավիճակում. պարզապես չլսել, չդիտել, չկարդալ այդ արտահոսքերը,  այդ ձայնագրությունները, այդ ճանապարհով արձանագրել սեփական անհամաձայնությունը և արհամարհանքը ստոր գործելաոճի նկատմամբ։ Այդպիսով՝ անհատական մակարդակում մերժել և չմասնակցել կեղտոտ ակցիային։

3.Ինչպիսի՞ն պետք է լինի քաղհասարակության ինստիտուտների արձագանքը. չլռել։ Սա մարդու իրավունքների կոպտագույն խախտում է, որին պետք է արձագանքի յուրաքանչյուր գիտակից քաղաքացի, և առաջին հերթին՝ իրավապաշտպան հկ-ներն ու անհատները։ Լռությունն այս պարագայում չի հասկացվում։

Սա քաղաքական նախասիրությունների խնդիր չէ։ Այս ամենը խորացնում է ատելության, զրպարտություններով և մատնություններով լի մթնոլորտը։

Էլինար ՎԱՐԴԱՆՅԱՆ

Այլընտրանքային նախագծեր խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031