Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարը՝ տնային պայմաններում կորոնավիրուսից բուժվողներին ֆինանսական փոխհատուցում տրամադրելու մասին

Հուլիս 07,2020 16:38 Share

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադառնալով տնային պայմաններում կորոնավիրուսի բուժմանն ու հարցին՝ արդյոք կառավարությունը պատրաստվո՞ւմ է փոխհատուցել այդ մարդկանց բուժման ծախսերն, ասաց, որ թոքաբորբի բուժման ժամանակ ներառված է այնպիսի դեղորայք, որը մատչելի է եւ կարիք չկա դրանից դուրս այլ դեղեր գնել:

«Եթե իսկապես այլ դեղերի կարիք կա, ապա այդ քաղաքացին չպետք է բուժվի տանը, պետք տեղափոխվի հիվանդանոց: Բուժման պրոտոկոլի մեջ ներառված դեղերի մի մասը, հատկապես այնպիսի դեղեր, որոնք հարաբերականորեն ավելի թանկ են, թեեւ դրանք մի քանի հազարի շրջանակում են, իրականացրել ենք կենտրոնացված գնում եւ բաշխել ենք, բոլոր պոլիկլինիկական համակարգերին»,-ասաց նախարարը՝ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին:

Նա նաեւ նշեց՝ շատ քաղաքացիներ, որոնց մոտ դրական ախտորոշում կա, ընդհանրապես բուժման կարիք չունեն, պարզապես պետք է տանը մնան:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031