Լրահոս
Օրվա լրահոսը

Մովսես գյուղի քահանա. «Որոշ սատանայի վկաներ կոչ են անում զենք չվերցնել»

Հուլիս 13,2020 11:29

«Սուրբ է Հայաստանը, եւ չի կարող շան բերանում լինել, որովհետեւ այստեղ ապրում են պատասխանատու մարդիկ, այստեղ ապրում են մարդիկ, որոնք լավ են հասկանում, թե ինչ է նշանակում հայրենիք: Խնդրում եմ, որպեսզի մեր՝ շամշադինեցիներիս համար ձեր ջերմագին աղոթքներ առաքեք առ Աստված… Խոնարհումս բոլորին, խոնարհումս քաջարի, հաղթող եւ սուրբ, հերոս մեր բանակին: Մի պահ զգացողություն ունեցա, որ մենք բոլորս մի բռունցք դարձած՝ Աստված շրջում է մեր ողջ սահմանագծով եւ զորացնում բազուկը մեր զինվորների»,-ասաց տեր Աբել քահանա Քարտաշյանը՝ սահմանամերձ Մովսես գյուղի եկեղեցուց իրականացված աղոթքից հետո՝ ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ:

Ավելի վաղ նա նշել էր, որ մեր հայրենիքն ունի թշնամիներ, որոնք քարոզում են, որ զենք չպետք է վերցնել: Հոգեւորականը նրանց սատանայի վկաներ անվանեց. «Այդ սատանայի վկաները վխտում են մեր հայրենիքում եւ անդադար քարոզում են լիբերալիզմ՝ հոգեւոր առումով եւ հանդուրժողականություն ու զենք չվերցնել: Մենք` քրիստոնյաներս, շատ լավ գիտենք, թե ինչ է նշանակում ներանձնային եւ ազգամիջյան հարաբերությունները…

Քրիստոսի խոսքերը, որոնք ներանձնային հարաբերությունների մասին են, երբեք չենք տրանսֆորմացնում դեպի միջազգային հարաբերություններ: Սեփական տունը չպաշտպանող տղամարդը տղամարդ չէ: Սա հստակ է, եւ այսօր խնդրում եմ վերջացնենք շատ վտանգավոր պառակտությունները, որ կան մեր ազգում եւ մտածենք սահմանների ամրության եւ մեր երկրի խաղաղության մասին»: Հոգեւորականը նորից վստահեցրեց, որ սահմանին ամեն ինչ խաղաղ է:

Gepostet von Միասին am Sonntag, 12. Juli 2020

Gepostet von Միասին am Sonntag, 12. Juli 2020

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031