Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշի հրետակոծված բնակավայրերում ՄԻՊ փաստահավաք աշխատանքների և ուսումնասիրությունների արդյունքները կուղարկվեն նաև միջազգային կառույցներին

Հուլիս 16,2020 16:48

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը փաստահավաք աշխատանքներ է իրականացնում Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Նորաշեն բնակավայրերում:

Մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել է Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակավայրերը: Բացառապես իրավապաշտպան սկզբունքներով առաջնային աղբյուրից ձեռք բերված հավաստի տվյալները, փաստահավաք աշխատանքների ու անհրաժեշտ ուսումնասիրությունների արդյունքները կուղարկվեն ինչպես միջազգային կառույցներին, այնպես էլ ՀՀ համապատասխան պետական ու հասարակական իրավապաշտպան կառույցներին»:


Մարդու իրավունքների պաշտպան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031