Լրահոս
Օրվա լրահոսը

Ականազերծումը ծայրահեղ կարևոր է. Հայկական համագումարն ողջունում է «Սփիր-Քոքս-Կրիշնամուրթի» փոփոխության ընդունումն՝ ի աջակցություն Արցախում ականազերծման

Հուլիս 24,2020 16:18

Հուլիսի 23-ին Ամերիկայի հայկական համագումարն (Համագումար) ողջունեց Լեռնային Ղարաբաղի ականազերծման աջակցության վերաբերյալ «Սփիր-Քոքս-Կրիշնամուրթի» փոփոխության ներառումը որպես HR 7608-ի մաս: Վերջինս իրենից ներկայացնում է Ներկայացուցիչների պալատի 2021թ.-ի ֆինանսական տարվա պետական, արտաքին գործառնությունները, գյուղատնտեսության, գյուղական զարգացման, ներքին գործերի, շրջակա միջավայրի, ռազմական շինարարության և վետերանների հարցերով հատկացումների ակտ:

Այս երկկուսակցական փոփոխությունը, որը համահովանավորեցին Կոնգրեսականներ Գաս Բիլիրաքիսը (Հանրապետական, Ֆլորիդա), Դևին Նունեսը (Հանրապետական, Կալիֆոռնիա), Բրեդ Շերմանը (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Սյուզի Լին (Դեմոկրատ, Նեվադա), Գիլ Սիսներոսը (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Ջոն Գարամենդին (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Լինդա Սանչեզը (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Էնդի Լեվինը (Դեմոկրատ, Միչիգան), Էլենոր Հոլմս Նորթոնը (Դեմոկրատ, ք. Վաշինգտոն), Ջիմ Լանգեվինը (Դեմոկրատ, Ռոդ Այլենդ), Թոնի Քարդենասը (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Աննա Էշուն (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Ադամ Շիֆը (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Բրեդ Շնայդերը (Դեմոկրատ, Իլինոյս), Գրեյս Նապոլիտանոն (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Ջուդի Չուն (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Քերոլին Մալոնին (Դեմոկրատ, Նյու Յորք), Զոի Լոֆգրենը (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Ջիմ Կոստան (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Ջեն Շաքաուսքին (Դեմոկրատ, Իլինոյս), Դեյվ Սիսիլինը (Դեմոկրատ, Ռոդ Այլենդ), Ռաշիդա Թլաիբը (Դեմոկրատ, Միչիգան), Ռուբեն Գայեգոն (Դեմոկրատ, Արիզոնա), Ջոշ Գոթհայմերը (Դեմոկրատ, Նյու Ջերսի), Իլհան Օմարը (Դեմոկրատ, Մինեսոտա), Հարլի Ռուդան (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Խուան Վարգասը (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Փոլ Տոնկոն (Դեմոկրատ, Նյու Յորք), Մաքս Ռոուզը (Դեմոկրատ, Նյու Յորք), Թեդ Դոյչը (Դեմոկրատ, Ֆլորիդա), Ջիմի Գոմեսը (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Դենի Դևիսը (Դեմոկրատ, Իլինոյս) և Դինա Տիտուսը (Դեմոկրատ, Նեվադա), տրամադրում է 1,4 միլիոն դոլար Լեռնային Ղարաբաղում մարդասիրական ականազերծման օգնության համար: Այն ընդունվեց Ներկայացուցիչների պալատում՝ որպես հավաքական փոփոխությունների փաթեթի մի մաս:

«Մենք ողջունում ենք Կոնգրեսականներ Սփիրին, Քոքսին և Կրիշնամուրթիին` ավելի քան 30 համահովանավորների հետ միասին, ովքեր ներկայացրեցին այս երկկուսակցական փոփոխությունը: Ականազերծումը ծայրահեղ կարևոր է՝ շարունակելու օգնել փրկել կյանքեր: Ինչպես այսօր ավելի վաղ նշեց Կոնգրեսական Շերմանը՝ Ադմինիստրացիայի 2021թ.-ի ֆինանսական տարվա բյուջեի վերաբերյալ լսումների ժամանակ, USAID-ը պետք է ավարտի աշխատանքը (նկատի ունենալով ականազերծումը Լեռնային Ղարաբաղում)»,– հայտարարեց Համագումարի Կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը:

Ներկայացուցիչների պալատի և Սենատի առջև իր վկայություներում Համագումարը հետևողականորեն և բազմիցս քարոզել է Արցախի ժողովրդին լուրջ ֆինանսավորում տրամադրելու համար, այդ թվում՝ ականազերծման համար: Համեմատաբար փոքր ներդրման դիմաց Միացյալ Նահանգները կարող է էական փոփոխություն կատարել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար, հատկապես երեխաների համար:

Խալոյանը հավելեց. «Այս փոփոխության ներառումը Միացյալ Նահանգների և Լեռնային Ղարաբաղի միջև ընդհանուր արժեքների մի վկայություն է և բոլորովին հակասում է նմանատիպ աջակցությունն արգելելու չարակամ փորձերին՝ Ադրբեջանի և իր «Լվացքատան» (Laundromat) լոբբիստների հետ համընթաց, ում նպատակն է նսեմացնել հայ ժողովրդին: Համագումարը խորապես անհանգստացած է մնում Ադրբեջանի կողմից Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակումներով, որոնք սկսվեցին ավելի վաղ այս ամիս, այդ թվում՝ Հայաստանի ատոմային էլեկտրակայանը թիրախավորելու սպառնալիքներով»:

Ամերիկայի հայկական համագումար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031