Լրահոս
Օրվա լրահոսը

Վայոց ձորի մարզում հազարից ավելի գործազուրկ կա

Հուլիս 30,2020 21:40 Share
Աջակցեք aravot.am-ին

Վայոց ձորի մարզում սոցիալական աջակցության տարածքային 3 գործակալություններում հաշվառվել են 1286 ընտանիքներ: Նպաստ են ստանում 1809 ընտանիքներ, վճարվել է 330,1 մլն դրամ նպաստ:

Այս մասին այսօր մարզում կազմակերպած ասուլիսի ժամանակ, ասաց մարզպետ Արարատ Գրիգորյանը:  Մարզպետը ներկայացրեց կիսամյակային տվյալները: Ըստ նրա, մարզի սոցիալական համագործակցության աշխատանքները համակարգող խորհուրդների որոշումներով նպաստի համակարգից դուրս մնացած սոցիալապես անապահով 97 ընտանիքների նշանակվել է հրատապ եռամսյակային դրամական օգնություն` վճարվել է 10,7 մլն դրամ: Ավանդի փոխհատուցում է ստացել 82 քաղաքացի, վճարվել է 15 մլն դրամ:

«Մարզի երեք զբաղվածության տարածքային կենտրոններում 2020 թ.առաջին կիսամյակի ընթացքում գրանցվել են 1022 գործազուրկ: Աշխատաշուկայի լարվածությունը մեղմելու նպատակով մարզում իրականացվում է «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովում» 7 ծրագիր 10,5 մլն արժողությամբ:

Մարզի երեք սոցիալական ապահովության տարածքային բաժիններում հաշվառված են 9263 կենսաթոշակառուներ, ամսական միջին կենսաթոշակի չափը կազմել է 39832 դրամ»,-ասաց Արարատ Գրիգորյանը:

Նրա խոսքով, հաշվառվել է բնակարանի բարելավման կարիքավոր 43 հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների եւ զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներ: 2020 թվականին 1 զոհվածի ընտանիքի տրամադրվել է բնակարանի գնման վկայագիր:

Արտակարգ դրության ժամանակահատվածում 5240 ընտանիքի տրվել է պարենային աջակցություն:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: