Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Քոչարյանը թող մայդաններով չվախեցնի, մենք շատ լավ գիտենք, թե ով ինչի է ընդունակ․ Վահագն Խաչատրյան. «Ա1+» (տեսանյութ)

Հուլիս 30,2020 23:35

«Թող մայդաններով մեզ չվախեցնի, Նիկոլ Փաշինյանը խաղաղ թավշյա հեղափոխություն է արել։ Հայ ժողովուրը շատ լավ գիտի, թե ով ինչի է ընդունակ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը՝ անդրադառնալով նախկին նախագահ Ռոբերտ  Քոչարյանի երեկվա հայտարարությանը, թե Ուկրաինայում 3 անգամ Մայդանով իշխանություն է փոխվել։

Վ․Խաչատրյանը նաև հավելեց՝  այն մարդիկ, որոնք հույս ունեն մայդան անել , իրենց հետևից մարդ տանել կամ ուժով փորձել իշխանափոխություն անել, պետք է իմանան, որ դա չի կարող լինել։ «Մայդան իրենք շինեցին 2008թ․ մարտի 1-ին»,- հավելեց նա։

Անդրադառնալով նախկին նախագահի այն մեկնաբանություններին, թե ՀՀ կառավարությունը ճիշտ քայլեր չի անում, որ մեղմի կորոնավիրուսի համաճարակի պատճառով ստեղծված տնտեսական ճգնաժամը՝ Վ․Խաչատրյանն ասաց, թե Ռ․Քոչարյանը չի կարող իրականությանը տիրապետել և թող մարդկանց հետ շփվի հասկանալու համար, թե ինչ փոփոխություններ են կատարվել մեր երկրում։ «Քոչարյանն ու իր հաջորդները պետությունը թալանելու և սեփական գրպանները թալանելու նպատակ ունեին։ Նրանք չեն կարող պատկերացնել, որ կա պետական պաշտոնյա, որը կաշառք չի վերցնում, որ կա ղեկավար, որը կաշառք չի վերցնում»,- հավելեց տնտեսագետը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031