ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը օգոստոսի 7-ին հերթական աշխատանքային այցով եղավ Տավուշի մարզի Այրում խոշորացված համայնքի գրեթե բոլոր բնակավայրերում։
Պատգամավորը ծանոթացավ համայնքի հիմնական խնդիրներին, արձանագրեց իր կողմից նախորդ այցերի ընթացքում բարձրացված խնդիրների կատարողականը, բնակիչների հետ զրուցեց քաղաքական, ապաքաղաքական, արտակարգ դրության ընթացքի, դրա հետևանքով առաջացած դժվարությունների, հնարավոր ելքերի, այս տարվա ստացվող բերքի և իրացման հնարավոր բարդությունների շուրջ:
Բացահայտված խնդիրները հետևյալն են.
1. Այրումի համայնքապետը դեռևս չի իրականացրել քաղաքի Հանրակացարային 2 բազմաբնակարանային շենքի սեփականաշնորհման և տանիքի վերանորոգման խնդիրը լուծելու իր խոստումը։
2. Խոշորացված համայնքի ողջ տարածքում առկա է թափառող շների խնդիրը, վտանգը։
3. Արդեն մեկ տարուց ավելի առկախված է Արճիս և Լճկաձոր գյուղերի խմելու ջրի խնդիրը։
4. Դեբեդավանում վրացական սահմանի՝ Դեբեդ գետի երկայնքով անհրաժեշտ է բետոնե պատնեշի կառուցում, Բագրատաշեն-Դեբեդավան ճանապարհի նորոգում։
5. Բագրատաշենում կա գազաֆիկացման խնդիր։
6. Կարևորագույն խնդիր է նաև Դեբեդ գետից ոռոգման նպատակով օգտագործվող ջրի աղտոտվածությունը։
7. Դեղձավանում իսպառ բացակայում է կոյուղին։
8. Պտղավանում կա դպրոցի գույքի, մանկապարտեզի վերանորոգման խնդիր։
9. Հայ-վրացական սահմանի փակման պատճառով տեղի բնակչության եկամուտները զգալի նվազել են։
10. Այրումի նախկին պահածոների գործարանի փոխարեն նոր գյուղմթերք ընդունող ձեռնարկությունների հիմնման կարիք կա։
«Այս և մի շարք այլ խնդիրների լուծման նպատակով քայլեր կձեռնարկեմ և արդյունքներին մասին կտեղեկացնեմ առաջիկայում»․ իր ֆեյսբուքյան էջում գրել է պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը:
Ուրախալին այն է, որ այս տարի առկա են դրական տեղաշարժեր:
1. Պատգամավոր Ս. Ալեքսանյանի հետևողականության և ԱԻՆ-ի պատրաստակամության շնորհիվ Այրում համայնքն արդեն ունի հրշեջ մեքենաներ։
2. Ոռոգման համակարգը գրեթե ամբողջությամբ բավարար վիճակում է։
3. Կարկուտի և ցրտահարության վնասներ չկան, հետևաբար՝ առատ բերք է սպասվում։
4. Դեբեդավանում, շնորհիվ Սուսաննա Մարտիրոսյանի ջանքերի, գործում է նոր վերանորոգված փոքրիկ մանկապարտեզը, կառուցվում է նոր եկեղեցի։
5. Բագրատաշենի փողոցային լուսավորության խնդիրը ամբողջությամբ կլուծվի:
Կարդացեք նաև
«ԼՈՒՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ


















































