Լրահոս
Օրվա լրահոսը

Աքորի համայնքի խնդիրներից են ոռոգման, լուսավորության, ներհամայնքային ճանապարհների վատթարագույն վիճակը, գյուղտեխնիկայի բացակայությունը․ «Լուսավոր Հայաստան»

Օգոստոս 08,2020 18:00 Share

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանը այցելել է Աքորի համայնք։

«Այցելել եմ Աքորի համայնք, հանդիպել բնակիչների հետ, ծանոթացել գյուղում առկա խնդիրներին, պատասխանել նրանց հուզող, հետաքրքրող հարցերին, ներկայացրել առկա ներքաղաքական վիճակը։

Հետաքրքրականն այն էր, որ բնակիչները առաջնային խնդիրներից են համարում գյուղում հանրային զուգարանի բացակայությունը, որի համար բազմիցս դիմել են ՏԻՄ ներկայացուցիչներին։
Համայնքային խնդիրներից են ոռոգման, լուսավորության, ներհամայնքային ճանապարհների վատթարագույն վիճակը, գյուղտեխնիկայի բացակայությունը։

Աքորեցիները դիմել են գյուղոլորտի զարգացման պետական ծրագրերին, սակայն քչերն են ընդգրկվել, որոշները ստացել են անտոկոս վարկեր, որով հիմնականում փակել են նախկին պարտքերը, նեկա ծրագրերը համարում էին անարդյունավետ։

Գյուղացիները սխալ են համարում համայնքների խոշորացումը։
Նրանք նշում են, որ մինչ խոշորացումը պարբերաբար ծրագրեր էր իրականացվում,ասֆալտապատվում էր գյուղի ճանապարհների որոշ հատվածներ և բողոքում, որ հիմա ոչինչ չի կատարվում։

Այս անգամ ևս հավաքագրված խնդիրները կուսումնասիրվեն մեր թիմի կողմից, կներկայացվեն պետական մարմիններին, կդասակարգվեն ըստ առաջնայնության և ես որպես առաջարկներ կներկայացնեմ կառավարությանը, որպեսզի ընդգրկեն 2021թ֊ի պետբյուջեում։

Հարգելիներս, եթե ձեր համայնքներում առկա են խնդրիներ և հարցեր, որ կցանկանաք քննարկել և բարձրաձայնել, կարող եք զանգահարել կամ գրել անձնական նամակով։

Ես և/կամ «Լուսավոր Հայաստան»-ի մեր պատգամավորները կայցելեն համայնք, սիրով կպատասխանեն ձեր հարցերին՝ տեղում ծանոթանալով խնդրներին, կքննարկենք և մեր լիազորությունների սահմաններում կձեռնարկենք համապատասխան քայլեր,- ասել է Հրանտ Այվազյանը։

«ԼՈՒՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31