Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսեյ Նավալնուն դուրս են բերել կոմայից

Սեպտեմբեր 07,2020 18:55

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնուն դուրս են բերել 19 օր տևած կոմայից և անջատել արհեստական շնչառության ապարատից։ Այս մասին ասված է Բեռլինի Charite հիվանդանոցի տարածած հաղորդագրության մեջ։

«Վիճակը բարելավվել է։ Նա արձագանքում է ձայնային ազդակներին։ Դեռևս շատ վաղ է գնահատել նրա ծանր թունավորման պոտենցիալ երկարաժամկետ հետևանքները»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Ալեքսեյ Նավալնին իրեն  վատ էր զգացել օգոստոսի 20-ին՝ Տոմսկից Մոսկվա թռիչքի ժամանակ։ Ինքնաթիռը հարկադիր վայրէջք էր կատարել Օմսկում, որտեղ և նրան անգիտակից վիճակում հոսպիտալացրել էին։ Մի քանի օր անց Նավալնուն հաջողվել էր տեղափոխել Գերմանիա՝ Բեռլինի Charite հիվանդանոց, որտեղ տոքսիկոլոգիական անալիզները հաստատել էին արյան մեջ «Նովիչոկ» խմբին պատկանող թունավոր նյութի առկայությունը։

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930