Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Ալեքսանյանը օլիմպիական խաղերից բացի` այլ բանի մասին չի մտածում

Սեպտեմբեր 09,2020 10:24

Լուր է հրապարակվել, թե կառավարության բարձրաստիճան իմքայլականներ ու պատգամավորներ Գյումրիի օրը այցելելով հանրապետության երկրորդ քաղաք՝ օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին համոզել են, որ նա Գյումրու քաղաքապետի ապագա ընտրություններում դառնա իրենց «սրտի թեկնածուն»:

Aravot.am-ը փորձեց այս առնչությամբ մեկնաբանություն ստանալ անձամբ Արթուր Ալեքսանյանից: Բայց քանի որ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայում խիստ սահմանված է, որ ըմբիշների եւ մարզիչների հետ կապ հաստատել հնարավոր է միայն լրատվական ծառայության միջոցով, դիմեցինք այդ ծառայության ղեկավար, մեր գործընկեր Կարեն Գիլոյանին:

Կարճ ժամանակ անց Կարեն Գիլոյանը մեզ տեղեկացրեց, որ անձամբ խոսել է Արթուրի հետ ու ստացել պաշտոնական հետեւյալ պատասխանը. «Դրանք անհիմն լուրեր են, քանի որ ես պատրաստվում եմ 2021 թվականին մասնակցել Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերին եւ որեւէ այլ բանի մասին չեմ մտածում»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930