Լրահոս
Օրվա լրահոսը

Ռազմական ոստիկանությունում ամփոփվել են կատարված աշխատանքները

Սեպտեմբեր 10,2020 18:40

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում սեպտեմբերի 10-ին ամփոփվել են 2020թ. առաջին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները: ՌՈ ղեկավար կազմի խորհրդակցությանը ներկա է եղել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:

Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքները, զինված ուժերում կոռուպցիայի բացահայտման, զորքերում կանխարգելիչ միջոցառումների իրականացման և այլ ուղղություններով արձանագրված արդյունքները:

Խորհրդակցության ավարտին Գաբրիել Բալայանը բարձր է գնահատել իրականացված աշխատանքները և համոզմունք հայտնել, որ ռազմական ոստիկանությունը, իր լիազորությունների և հնարավորությունների շրջանակում, կարող է և պետք է անի ավելին։

ՀՀ պաշտպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930