Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին հրավիրել է մասնակցելու «Կովկաս 2020» զորավարժություններին

Սեպտեմբեր 11,2020 18:45

Ռուսաստանը Հայաստանի, Բելառուսի, Չինաստանի, Մյանմարի, Պակիստանի, Ադրբեջանի և Իրանի զինծառայողներին հրավիրել է մասնակցել «Կովկաս 2020» ռազմավարական հրամանատարա-շտաբային զորավարժություններին, հայտարարել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ցամաքային զորքերի կազմում համատեղ գործողությունների մշակման համար զորավարժություններին մասնակցելու հրավեր են ստացել Հայաստանի, Բելաառուսի, Չինաստանի, Մյանմարի և Պակիստանի զորամիավորումները, իսկ Կասպից ծովի ջրերում վարժանքներին մասնակցելու համար հրավիրվել են  Ադրբեջանի և Իրանի զորամիավորումները»,- արտասահմանցի ռազմական կցորդների համար ճեպազրույցի ժամանակ ասել է Ֆոմինը և նշել, որ զորավարժությունները կընթանան 2 փուլով։ Առաջին փուլում պլանավորվում են պայմանական ռազմա-քաղաքական իրավիճակում մարտական գործողություններ, իսկ երկրորդ փուլում՝ բազմազգ զորամիավորումների համատեղ մարտական գործողություններ։

Զորավարժությունները կընթանան սեպտեմբերի 21-ից 26-ը։

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930