Լրահոս
Օրվա լրահոսը

Ծեծված փոխգնդապետի գործով տուժող Լեւոն Հարությունյանը հաստատել է միջադեպին Վայոց Ձորի մարզպետի ներկայությունը

Սեպտեմբեր 11,2020 22:30

Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Հարություն Պետրոսյանի նախագահությամբ, այսօր շարունակվել է ծեծված փոխգնդապետ Արա Մխիթարյանի գործով դատական նիստը։

Փոխգնդապետի եղբայրը՝ Կարեն Մխիթարյանն Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ այսօր դատարանը հարցաքննել է տուժող Լեւոն Հարությունյանին: Տուժողներից մեկն այս պահին գտնվում է Ռուսաստանի դաշնությունում:

Հարցաքննության ժամանակ, տուժող Լեւոն Հարությունյանը հաստատել է միջադեպին Վայոց Ձորի մարզպետի ներկայությունը: «Ավելին, նա նշեց, որ փոխգնդապետին հարվածողը եղել է հենց ինքը Հարությունը»,- ասաց Կարեն Մխիթարյանը:

Հարցաքննությունը կիսատ է մնացել՝ աշխատանքային օրվա ավարտի պատճառով: Մյուս դատական նիստը նշանակված է հոկտեմբերի 12-ին:

Հիշեցնենք, որ փոխգնդապետ Արա Մխիթարյանը դաժան ծեծի էր ենթարկվել 2019 թ. սեպտեմբերի 18-ին, Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի շենքերից մեկի բակում եւ արդեն 6 ամիս է գտնվում է կոմայի մեջ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության միակ մեղադրյալը Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնականի եղբայրն է՝ Զավեն Գրիգորյանը, թեեւ մամուլի տեղեկություններով եւ փոխգնդապետի հարազատների պնդմամբ,

Արա Մխիթարյանի նկատմամբ կիրառված բռնությանն անմիջական մասնակցություն է ունեցել նաեւ Տրդատ Սարգսյանը: Հիշեցնենք նաեւ, որ Տրդատ Սարգսյանը այս աղմուկի հետեւանքով հայտարարեց լիազորությունները վայր դնելու մասին։

Միջադեպին մարզպետի ներկայության հանգամանքը իրենց ցուցմունքներում պնդել են նաեւ 3 վկաները։ Քրեական գործով միակ մեղադրյալը՝ Գրիգորյանը մարտի սկզբներին գրավի դիմաց ազատ էր արձակվել։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930