Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանին բնապահպանությունն ընդհանրապես չի հետաքրքրում կամ Միրզոյան Արարատի ասած՝ է՞ս չեք, արա». Վահագն Վարագյան

Սեպտեմբեր 11,2020 23:13

«Կանաչ ապագա» բնապահպանական նախաձեռնության նախագահ Վահագն Վարագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Բռնվեք, որ աթոռից չընկնեք: Նիկոլ Փաշինյանը Բնապապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար է նշանակվել մարդու, ով ավարտել է ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ՝ Մանկավարժական համալսարանի կերպարվեստի ֆակուլտետը։ Այսինքն՝ նշանակվել է մարդ, որ զրոյական մասնագիտական գիտելիքներ ունի: Միգուցե նշանակվածը լավ պաշտոնյա լիներ արվեստի ու մշակույթի ոլորտում, բայց Բնապահպանության տեսչությու՞ն, որտեղ խորացված ու փորձագիտական մակարդակի մասնագիտական գիտելիքներ են հարկավոր: Չէ որ սա քաղաքական պաշտոն չէ: Չէ որ սա այսպես կոչված մասնագիտական պաշտոն է: Իսկական զավեշտ: Ու սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ բնության հանդեպ Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքի և պատկերացումների մասին: Այո, պարոն Փաշինյան, կեցցեք: Շարունակեք նույն ոճով ու շատ շուտով կհասկանաք, թե ինչ ասել է փոսն ընկնել:

#Կանաչ_ապագա_լինելու_է»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930