Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար․ Կորոնավիրուսի բռնկումը դուրս է գալիս վերահսկողությունից

Սեպտեմբեր 16,2020 23:03

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի կարծիքով կորոնավիրուսը գլոբալ անվտանգության «համար մեկ սպառնալիքն է» և դրա բռնկումը դուրս է գալիս վերահսկողությունից։

«COVID-19-ի համավարակը ճգնաժամ  է, որը նման չէ մեր կյանքի և ոչ մի ճգնաժամի։ Ուստի այս տարին նման չի լինելու մյուսներին»,- ասել է նա։

Գուտերեշը նշել է, որ կորոնավիրուսից մահացության դեպքերը շուտով կհատեն 1 միլիոնի շեմը։

Նշելով, որ պատվաստանյութն ինքն իրենով չի հաղթահարի ճգնաժամը, ՄԱԿ գլխավոր քարտուղարն ասել է․ «Բայց պատվաստանյութը պետք է դիտարկել որպես գլոբալ հանրային բարիք, քանի որ COVID-19-ը սահմաններ չի ճանաչում։ Մեզ անհրաժեշտ է բոլորին հասանելի պատվաստանյութ»։

Նա կոչ է արել ընդլայնել հիվանդության դեմ պայքարի նոր և արդեն եղած գործիքակազմը և ապահովել կենսականորեն կարևոր բուժումը հատկապես առաջիկա 12 ամիսների ընթացքում։

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930