Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ Արտաքին հետախուզություն․ Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարելի է լուծել միայն դիվանագիտական ճանապարհով

Սեպտեմբեր 28,2020 14:51 Share
Աջակցեք aravot.am-ին

Հայաստանի և Ադրբեջանի միջեւ Լեռնային Ղարաբաղի համար հակամարտության սրումը ցավալի է, խնդիրը կարելի է լուծել միայն քաղաքական-դիվանագիտական միջոցներով, հայտարարել է Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։

«Անխոս, ցավալի է Հայաստանի և Ադրբեջանի միջեւ հակամարտության սրումը, կան զոհեր, կողմերը կիրառում են նաև ծանր զինատեսակներ։ Մենք տեսնում ենք, որ այդ խնդիրը կարելի է լուծել միայն քաղաքական-դիվանագիտական միջոցներով, իսկ Ռուսաստանը ամեն կերպ փորձելու է հասնել խաղաղության»,- ասել  է նա։

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: