Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփանակերտում, նախնական տվյալներով, 7 վիրավոր կա, վիրավորներից մի քանիսի վիճակը բավականին ծանր է. ՄԻՊ

Հոկտեմբեր 02,2020 23:59

«Այսօր Ստեփանակերտը առաջին անգամ շատ խոշոր հրթիռային միջոցներից հարվածներ է ստացել: Նախքան այդ էլի Ստեփանակերտը որոշակի հարվածներ ստացել է, բայց դրանք այս տրամաչափի զենքերից չեն եղել» ,-այսօր այս մասին ասուլիսի ժամանակ ասաց Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:

Նրա խոսքով, Ադրբեջանը, նախնական տվյալներով, 4 հրթիռ է արձակել Ստեփանակերտի ուղղությամբ, ինչի արդյունքում տուժել են բնակիչներ, ԱԻՆ ծառայության շենքն  է լրջորեն վնասվել. «Ակնհայտ է, որ դա   դիտավորյալ ու թիրախավորված հարված է  եղել: Ադրբեջանը նպատակային կերպով թիրախավորել է մարդասիրական գործառույթ  իրականացնող մարմին, այսինքն՝ ԱԻն ծառայությունը, ինչի հետեւանքով, նախնական տվյալներով, 7 վիրավոր կա, վիրավորներից մի քանիսի վիճակը բավականին ծանր է»:

Արտակ Բեգլարյանի խոսքով, հակառակորդը երեկոյան կրկին երեք հրթիռ է արձակել Ստեփանակերտի այլ հատվածների ուղղությամբ, տուժել են քաղաքացիներ ու քաղաքացիական օբյեկտներ: ՄԻՊ-ի ունեցած  նախնական տվյալներով ՝առնվազն չորս վիրավոր կա, կա նաեւ զոհ, ինչի  մասին, ըստ նրա,  լրացուցիչ տեղեկություններ կհայտնեն վաղը:

Անդրադառնալով Մարտակերտում լրագրողներին տեղափոխող ավտոբուսի թիրախավորմանը՝ պարոն Բեգլարյանն ասաց, որ կատարվածը երեկվա դեպքի հաջորդականությունն է, երբ Մարտունիում կրկին լրագրողներ էին թիրախավորվել. «Լրագրողների հանդեպ այս ուղիղ նպատակային թիրախավորումը, բնականաբար, պետք է  խստագույն արձագանք ստանա, քանի որ սա ոչ միայն քաղաքական ու դիվանագիտական հարց է, այլեւ՝ իրավական: Նույնիսկ կասկած ունեմ, որ Ադրբեջանի կողմից լրագրողների թիրախավորումը նպատակ ունի նրանց դուրս մեղել պատերազմական գործողությունների դաշտից, որ չկարողանան օբյեկտիվ կերպով ներկայացնեն իրավիճակը, Ադրբեջանի կողմից կատարվող պատերազմական հանցագործությունները քաղաքացիների հանդեպ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031