Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները. (Ամերիկայի ձայն)

Հոկտեմբեր 02,2020 23:58

 «Ամերիկայի ձայն». Հայ-ադրբեջանական սահմանային լարվածության վերաբերյալ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է՝ խորապես ցավում է, որ կողմերը շարունակում են ռազմական ներգրավվածությունը՝ չնայած միջազգային հանրության, այդ թվում` իր և ԵԱՀԿ համանախագահների կողմից հրադադարի բազմիցս հնչեցրած կոչերին: Նա կողմերին կոչ է անում անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները: Այս մասին «Ամերիկայի ձայնին» ասել է գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը:

Ըստ խոսնակի՝ գլխավոր քարտուղարը համոզված է, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի: Նա շեշտել է, որ ռազմական գործողությունների շարունակումը միայն ավելի է խորացնելու մարդկային տառապանքները, և որ երկխոսությունը հակամարտության կայուն և տևական լուծման միակ ճանապարհն է:

Գլխավոր քարտուղարը նաև կրկնում է Գերագույն հանձնակատար Բաչելետի սեպտեմբերի 29-ի հայտարարությունը և կոչ անում բոլոր կողմերին հարգել միջազգային մարդու իրավունքները և մարդասիրական օրենքները: Գլխավոր քարտուղարը հիշեցնում է երկու կողմերի ղեկավարություններին, որ քաղաքացիական անձինք և ենթակառուցվածքները պետք է մշտապես պաշտպանված լինեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031