Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրամիությունը Մինսկի խումբն համարում է Ղարաբաղի խնդրի կարգավորման լավագույն պլատֆորմը

Հոկտեմբեր 05,2020 16:37 Share

Եվրամիությունը Մինսկի խումբն համարում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման լավագույն պլատֆորմը: Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցի ընթացքում ասել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պիտեր Ստանոն և հավելել, որ Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ջոզեֆ Բորելը դեռևս տարածաշրջան այցելելու ծրագրեր չունի։

«Բարձր ներկայացուցիչը սկզբունքորեն միշտ պատրաստ է գնալ այնտեղ, որտեղ իր ջանքերը կարող են օգտակար լինել, բայց նա Մինսկի խումբը համարում է այս հակամարտության լուծման լավագույն պլատֆորմը, քանի որ խումբն այս հարցում միջազգային ճանաչում ունեցող մեխանիզմ է», – ասել է Ստանոն՝ պատասխանելով հակամարտության կարգավորման համար Բորելի՝ տարածաշրջան այցելելու մասին լրագրողների հարցին:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել