Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Բաչկովը պրոֆեսիոնալ ռինգում առաջին հաղթանակը նվիրեց Արցախի ազատամարտում մարտնչող հայ զինվորին

Հոկտեմբեր 10,2020 09:39 Share

Գյումրեցի բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը երեկ Դուբայում կայացած իր առաջին պրոֆեսիոնալ ութ ռաունդանոց մենամարտում մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է IBO վարկածով աշխարհի չեմպիոն, վենեսուելացի Սամուել Գոնսալեսին:

Սիրողական բռնցքամարտի աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիրն ու Եվրոպայի չեմպիոնը ռինգ է մտել Արցախին նվիրված երաժշտության հնչյունների ներքո, իսկ հաղթանակից հետո կրել է Հայաստանի եւ Արցախի Հանրապետության քարտեզով ու «Հայաստանի պաշտպան մեր անպարտելի զինվորներ, մենք կանգնած ենք ձեր կողքին» մակագրությամբ շապիկ:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031