Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

«Հրադադար, որպես այդպիսին, չկա. հակառակորդը շփման գծի տարբեր ուղղություններով ինտենսիվ կրակ է վարում». Վահրամ Պողոսյան

Հոկտեմբեր 10,2020 15:00

Ինչպես հայտնի է, Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ հոկտեմբերի 9-ի հանդիպման արդյունքներով ձեռք բերվեց 12:00-ից հումանիտար հրադադարի եւ առարկայական բանակցություններ սկսելու պայմանավորվածություն, սակայն այսօր նախանշված ժամից հետո էլ Ադրբեջանը շարունակում է հարվածներ հասցնել: Aravot.am-ն Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանից հետաքրքրվեց՝ որքանո՞վ կարող ենք եզրակացնել, որ հրադադարը հակառակորդն օգտագործելու է վերախմբավորման եւ նոր հարձակումներ պլանավորելու համար:

«Այս պահին շատ դժվար է որեւէ կանխատեսումներ անել, որովհետեւ մենք այնպիսի հակառակորդ, այնպիսի թշնամի ունենք, որը պարզապես ոչ մի պայմանավորվածություն չի կարողանում հարգել: Այսօր միանշանակ կարող ենք արձանագրել, որ հրադադար, որպես այդպիսին, չկա, քանի որ հակառակորդը շփման գծի տարբեր ուղղություններով շարունակում է ինտենսիվ կրակ վարել, այդ թվում՝ հարձակողական գործողություններ իրականացնել: Պաշտպանության բանակն այս պահին իրականացնում է կանխարգելիչ միջոցառումներ՝ հակառակորդի հարձակումները ձախողելու եւ տարբեր տեսակի կորուստներ հասցնելու համար»,-մեզ հետ զրույցում ասաց Վահրամ Պողոսյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031