Լրահոս
Օրվա լրահոսը

Քաջի մահով ընկավ իմ լավագույն ընկերներից Ալեքսանդր Հարությունյանը՝ մեր Սաշիկը. Արցախի նախագահ

Հոկտեմբեր 10,2020 19:54 Share

Սիրելի՛ հայրենակիցներ

Մեր սուրբ Հայրենիքի համար մղվող կենաց և մահու պայքարում այսօր քաջի մահով ընկավ իմ լավագույն ընկերներից Ալեքսանդր Հարությունյանը՝ մեր Սաշիկը: Միասին մարտական ուղի ենք անցել սկսած 1992թ-ից այդ ընթացքում փորձություններ հաղթահարելով, հաճախ ուղիղ նայելով մահվան աչքերին…

Նա դարձավ առաջիններից մեկը, ով արցախյան առաջին պատերազմում «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան ստացավ:

Իմ հերոս ընկեր, այս անգամ թշնամու մահաբեր արկը չշրջանցեց քեզ ու դու ևս միացար մեր նահատակ եղբայրներին: Հայրենիքի հանդեպ սերդ ու անմնացորդ նվիրումդ որպես դաս թողեցիր սերունդներին:

Ննջիր խաղաղությամբ…

Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյան

https://www.facebook.com/ArayikHarutyunian/posts/621689435195100

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031