Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփանակերտը հրադադարի ժամանակ ու հրետակոծությունից հետո (ֆոտոշարք)

Հոկտեմբեր 10,2020 23:05

Արցախում այսօր ժամը 12:00-ից հրադադար է, մայրաքաղաք Ստեփանակերտի փողոցներում մարդիկ շատ չէին, հիմնականում տղամարդիկ էին, ոմանք՝ փողոցներում կանգնած զրույց էին անում, պատերազմից էին խոսում, մի քանիսը կարեւոր նշանակության օբյեկտն էի նորոգում։

Չնայած հրադադարին, Ստեփանակերտում կյանքը շարունակվում է նկուղներում։ Դուրս չեն գալիս, տուն չեն գնում, չեն վստահում հակառակորդին։
Մի քանի շենքերի մոտ կանայք դուրս էին եկել նկուղներից, բայց մուտքից հեռու չէին գնում։ Դուրս էին եկել մաքուր օդ շնչելու, ինչպես իրենք էին ասում «արեւի երես տեսնելու»։
Մայրաքաղաքի տարբեր թաղամասերում ադրբեջանա-թուրքական հրետակոծությունից հետո ավերված շատ շենքեր կային, թաղի բնակիչներից եկել էին տեսնելու, թե ինչ վիճակ է բակում։

Չնայած ավերված վիճակին, կոտրված պատուհաններին, «թարմ» լվացք էլ կար պարաններին։

Որոշ խանութներ էին արդեն բացվել, առեւտուր էլ կար։

Այսօր Ստեփանակերտ գնալու ճանապարհին, մինչեւ ժամը 12:00-ը Լաչինում մոտ երկու ժամ անդադար տագնապի ազդանշան էր տրվում, ոչ շատ հեռվում լսվում էին «դմփոցներ»։ Մարդիկ արդեն վտանգի ձայնն էլ անգիր են արել, ասում էին՝ ուժեղ «դմփոցը» ՀՕՊ-ի պատասխանն է։

Արցախցիներն, իհարկե, անհամբեր սպասում են, թե երբ է ավարտվելու պատերազմը, ուզում են վերադառնալ տուն, վերանորոգել, աշխատել, երեխաներին դպրոց, մանկապարտեզ ուղարկել ու խաղաղ ապրել։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031