Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում տիրող իրավիճակի մասին քննարկում ՝ ԵԽԽՎ-ում

Հոկտեմբեր 12,2020 21:12

Ադրբեջանցի պատվիրակները փորձում էին համոզել, թե Հայաստանն է խախտում հրադադարը, թիրախավորում խաղաղ բնակչությանը:

Քիչ առաջ ավարտվեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի՝ (ԵԽԽՎ) տեսակապի ձևաչափով անցկացվող ընդլայնված նիստի ընթացքում կազմակերպված Արցախի և Ադրբեջանի միջև ընթացող զինված հակամարտության թեմայի վերաբերյալ քննարկումը:

Ելույթ ունենալու համար նախապես գրանցվել էին հայկական և ադրբեջանական կողմից  6-ական պատվիրակ, ինչպես նաև այլ անդամ երկրները ներկայացնող 12 պատվիրակներ:

Քննարկման նպատակն էր լսել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների կարծիքը հակամարտության ներկայիս իրավիճակի հետ կապված: Քննարկման ընթացքում ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամները ներկայացրին Ադրբեջանի կողմից վարձկանների, ահաբեկիչների օգտագործումը Արցախի և Հայաստանի դեմ սանձազերծված պատերազմում, խաղաղ բնակիչների թիրախավորումը և այլն:

Ադրբեջանցի պատվիրակներն էլ նշեցին, թե Հայաստանը շարունակում է չպահպանել հումանիտար հրադադարը  և մեղադրեցին հայկական կողմին:

Մանրամասները՝ շուտով:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031