Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես և ՄԱԿ-ի ողջ անձնակազմը դատապարտում ենք քաղաքացիների թիրախավորումը». Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողն այցելել է Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում վիրավորված երեխաներին

Հոկտեմբեր 17,2020 09:25

Հոկտեմբերի 16-ին Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի վաղ մանկության զարգացման ծրագրերի համակարգող Մայա Սիմոնյանը և Առողջության և սնուցման ծրագրերի համակարգող Միհրան Հակոբյանը «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում այցելել են Հայաստանում և Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վիրավորված երեխաներին: Այցի ընթացքում նրանց ողջունել և ուղեկցել են ՀՀ Առողջապահության նախարարության ներկայացուցիչը, բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը և բուժանձնակազմը:

Այցի ընթացքում պրն. Շարփը ծանոթացել և շփվել է Նարեկի, Ռուբենի և Արծվիկի հետ, բոլորը տարբեր տարիքի՝ 2-ից 14: Նարեկը պատմեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողին վիրավորում ստանալու հանգամանքները: Նա նաև պատմեց իր հետաքրքրությունների մասին, այդ թվում՝ շախմատի և մաթեմատիկայի: Բացահայտեցին որ երկուսն էլ շուն են սիրում, փոխանակեցին իրենց շների նկարները և պայմանավորվեցին խաղալ շախմատ, երբ Նարեկը լիովին ապաքինվի:

Քանի որ Ռուբենը իր վիրավորումների հետևանքով նոր է վերսկսում խոսել, պրն. Շարփը երկար զրուցեց նրա մայրիկի հետ, ով ևս վիրավոր է: Ռուբենի մայրը պատմեց դժբախտության, որդու հետաքրքրությունների, այդ թվում՝ ֆուտբոլի մասին, որին հույս ունի վերադառնալ ապաքինվելուց հետո:

Բուժանձնակազմի խոսքով, փոքրիկ Արծվիկը այս օրերի ընթացքում առաջին անգամ ժպտաց՝ խաղալով ՅՈՒՆԻՍԵՖ-ի աշխատակիցների կողմից բերված խաղալիքներով:

«Ես և ՄԱԿ-ի ողջ անձնակազմը դատապարտում ենք քաղաքացիների թիրախավորումը և սատարում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի՝ անհապաղ և տևական հրադադարի կոչին, քանի որ հակամարտությունը ռազմական լուծում չունի», – նշեց պրն. Շարփը իր այցի ժամանակ, – «Յուրաքանչյուր երեխա ունի խաղաղ մանկության հիմնարար իրավունք՝ անկախ իր բնակության վայրից»:

Այցը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի և ՀՀ Առողջապահության նախարարության սերտ համագործակցության արդյունք էր:

Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակը պատրաստ է անհրաժեշտության և կոչի դեպքում տրամադրել մարդասիրական օգնություն նրանց, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները կամ տուժել են այլ կերպ:

ՄԱԿ-Ի ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

[Scroll for ENG]Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողն այցելել է Հայաստանում և Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում…

Gepostet von UN Armenia – ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ am Freitag, 16. Oktober 2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031