Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրիլյան պատերազմից «Վազգեն Սարգսյան» մեդալով վերադարձած Ֆրունզեն, պատերազմի լուրն առնելուն պես, առաջնագծում էր

Հոկտեմբեր 19,2020 16:48

ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՔԵԶ ՀԵՐՈՍ

Ընկերներն ու հարազատները գիտեին, որ հոգով ու սրտով քաջը միշտ պատրաստ է հերոսանալ՝ հանուն Հայրենիքի անկախության, հանուն բոլորիս խաղաղ քնի, հանուն հայի հարատև գոյության։

Ֆրունզե Արշակյանը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շրջանավարտ հերոսներից է. շինարարի մասնագիտությունն ընտրած Ֆրունզեն արդեն իր հաստատուն քայլերն էր անում ոլորտում, բայց իր տեսակի համար սահմանի պաշտպանությունն առավել կարևոր էր։

Ապրիլյան պատերազմից արդեն հերոսացած ու «Վազգեն Սարգսյան» մեդալով վերադարձած Ֆրունզեն, սեպտեմբերի 27-ին բռնկված պատերազմի լուրն առնելուն պես, առաջնագծում էր. գործը կիսատ էր, վերջնական հաղթանակի համար ինքն իր անելիքը ուներ։ Ցավոք, այս անգամ Ֆրունզեն ռազմաճակատում էր վերջին անգամ։

Մեր արիասիրտ ընկերն ու քաջորդին անմահացավ՝ հավերժացնելով իր անունն ու սխրանքը բոլորիս սրտերում։

Կյանքով ենք պարտական Քեզ ու քեզ նման ՀԵՐՈՍՆԵՐԻՆ, խոնարհվում ենք Ձեր առջև, հավերժի փառք Ձեզ։

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031