Լրահոս
Հայկական երազանք
Օրվա լրահոսը

Ստեղծվել է «Հայաստանի հակադոպինգային գործակալություն» ՊՈԱԿ, որի գործունեությունը լիովին համապատասխանում է ՎԱԴԱ-ի նոր օրենսգրքին

Հոկտեմբեր 23,2020 14:48 Share

Պետական ոչ առեւտրային այս կազմակերպությունը գործելու է պետությունից եւ ՀԱՕԿ-ից լրիվ անկախ: Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց «Հայաստանի հակադոպինգային գործակալություն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Արեգ Հովհաննիսյանը:

«Կառավարության որոշմամբ Սպորտային բժշկության հանրապետական կենտրոնը բաժանվել է երկու մասի: Ստեղծվել է նոր «Հակադոպինգային գործակալություն» ՊՈԱԿ, որի կանոնադրությունը հոկտեմբերի 15-ին հաստատվել է կառավարությունում, իսկ հաջորդ օրը նոր կանոնադրությունը եւ Հայաստանում գործող հակադոպինգային կանոնները հաստատվել են Համաշխարհային հակադոպինգային գործակալության կողմից: Արդյունքում, հոկտեմբերի 20-ին պաշտոնական նամակ ստացվեց այն մասին, որ «Հայաստանի հակադոպինգային գործակայության» գործունեությունը լիովին համապատասխանում է նոր համաշխարհային հակադոպինգային օրենսգրքին»,- ասաց բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արեգ Հովհաննիսյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել