Լրահոս
Օրվա լրահոսը

Էռնեկյանը պատրաստակամություն է հայտնել ներդնել ևս 3.25 մլն ԱՄՆ դոլար համահայկական համախմբման գործում

Հոկտեմբեր 27,2020 17:03

«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից նախաձեռնված «Մենք ենք մեր սահմանները» համաշխարհային շարժման մեկնարկից ի վեր հայտնի գործարար և բարերար, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Էդուարդո Էռնեկյանը նվիրաբերել է 250.000 ԱՄՆ դոլար գումար իր բազմաթիվ կազմակերպությունների կողմից:

Այսօր պարոն Էռնեկյանը պատրաստակամություն է հայտնել ներդնել ևս 3.25մլն ԱՄՆ դոլար միջոցների համահայկական համախմբման գործին, որից 1մլն դոլարը կփոխանցվի Հիմնադրամի հաշվեհամարին անմիջապես, իսկ մնացած 2.25մլն գումարը գալիք երկու շաբաթվա ընթացքում: Այս գումարը, որը կազմում է 3.5մլն ԱՄՆ դոլար, անհատ բարեգործների կողմից նվիրաբերված ամենամեծ գումարն է:

Նշենք, որ սեպտեմբերի 27-ից սկսած` անհատները և կազմակերպությունները կատարել են ավելի քան 150մլն ԱՄՆ դոլարի նվիրաբերություն աշխարհի 73 երկրներից, ամենախոշոր նվիրատուների ցանկը ներկայացնում ենք ստորև.

ՀԲԸՄ կրկնապատկման ծրագիր $10,000,000
Էդիլ Հովնանյան $3,000,000
Քրիստին Սիմոն $3,000,000
Սամվել Կարապետյան $3,000,000
Լիզա Գիրգորյան $2,000,000
Սուքիասյան ընտանիք $1,205,000
Զանգեզուրի կոմբինատ $1,205,000
Հիլդա Տիրուհի Բուրմայան $1,000,000
Քեթի Քաֆեսճյան Բառադարան $1,000,000
Հարութ և Սիլվիա Իստամբուլյան $1,000,000
Քարոլին Մուգար $1,000,000
Գրեգ Թուֆայան $1,000,000
Քիմ Քարդաշյան $1,000,000
Եմենիջյան ընտանիք $1,000,000
Ավրորա հիմնադրամ $1,000,000
Հայ ավետարանչական ընկերակցություն $1,000,000

«Հայաստան» համահայկական հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031