Լրահոս
Օրվա լրահոսը

Հայր Գեղարդը ռազմաճակատում գլխի շրջանում հարված է ստացել, կորցրել լսողությունը

Հոկտեմբեր 28,2020 23:20

Արցախի Մարտունու շրջանի Ամարաս վանքի վանահայր 31 ամյա հայր Գեղարդ աբեղա Հովհաննիսյանը պատերազմական գործողությունների հենց առաջին օրվանից որպես կամավոր մեկնել էր ռազմաճակատ՝ առաջնագիծ, ինչպես եւ արել էր 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ:

Հայր Գեղարդը 3 օր առաջ գլխի շրջանում հարված է ստացել, բայց հրաշքով փրկվել. այս պահին գտնվում է բժիշկների վերահսկողության ներքո:

«Երկու անգամ տանկի հարված է եղել իր ուղղությամբ, խրամատի հողը լցվել է վրան, ու ինքը մնացել է հողի տակ մեկ ժամ: Քրոջ ամուսինն է հետը եղել ու նկատել է եւ ինքն է հողի տակից հանել, գիտակցությունը տեղն է եղել:

Գլխի շրջանում կանտուզիա է ստացել, չնայած որ համակարգչային տոմոգրաֆիա են արել ու ասել, որ ուղեղի վնասվածք չունի, կորցրել է լսողությունը, մի ականջն ընդհանրապես չի լսում, մյուսը՝ շատ քիչ, այս պահին բուժում է ստանում տնային պայմաններում»,- Aravot.am-ին պատմեց հայր Գեղարդի մտերիմ ընկերոջ՝ Տեր Մեսրոպի կինը՝ Անի Երիցյանը:

Հայր Գեղարդ աբեղա Հովհաննիսյանի խոսքով՝ ապաքինումից հետո վերադառնալու է ռազմաճակատ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031