Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Թուրինի ավագանու անդամ Սիլվիո Մագիլանոն քաղաքային խորհրդում շրջանառության մեջ էր դրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման պահանջով Իտալիայի կառավարությանը դիմելու նախագիծը. «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 31,2020 09:30

Դեռևս հոկտեմբերի 19-ին Թուրինի ավագանու անդամ Սիլվիո Մագիլանոն քաղաքային խորհրդում շրջանառության մեջ էր դրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման պահանջով Իտալիայի կառավարությանը դիմելու նախագիծը։

Նախագծում ասվում էր. «Անհրաժեշտ է ուժեղ քաղաքական արժեք եւ մարդկային բովանդակություն ունեցող գործողություն. այսկերպ մենք ոչ միայն կօգնենք վերականգնել պատմական եւ ներկա ճշմարտությունը, այլ նաեւ կօգնենք դադարեցնել ընթացող լուրջ ռազմական հարձակումները, որոնք հանգեցնում են բազմաթիվ զոհերի եւ մեծ թվով վիրավորների խաղաղ բնակչության շրջանում եւ ենթակառուցվածքների ոչնչացման»։

Սակայն Մագիլանոն երեկ «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե մինչեւ այժմ քաղաքային խորհրդում քննարկում չի եղել:

Հոդվածն ամբողջությամբ`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031