Լրահոս
Օրվա լրահոսը

Իսպանացի պատգամավոր Ջոն Ինիարիտուն աջակցում է Արցախի ժողովրդի պայքարին

Նոյեմբեր 05,2020 23:40

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը նոյեմբերի 5-ին ընդունել է Արցախ այցելած՝ Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսի անդամ Ջոն Ինիարիտուին և մի խումբ  արտասահմանյան լրագրողների:

Պաշտպանը նրանց է ներկայացրել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար աղետի հետևանքները, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք առաքելության ընթացքում հավաքագրված փաստերը՝ Ադրբեջանական զինված ուժերի վայրագությունների և պատերազմական հանցագործությունների վերաբերյալ:

Պաշտպանն ընդգծել է, որ տարիների ընթացքում Ադրբեջանի կողմից Արցախի մեկուսացումը և միջազգային հանրության խրախուսող անգործությունն այդ ուղղությամբ Ադրբեջանի համար անպատժելիության մթնոլորտ են ձևավորել: Ադրբեջանը բացահայտ թիրախավորում է քաղաքացիական բնակավայրերն ու խաղաղ բնակչությանը, անմարդկային վերաբերմունք է ցուցաբերում հայ ռազմագերիների ու դիակների նկատմամբ՝ վստահ լինելով, որ միջազգային հանրությունը կրկին համարժեք չի արձագանքելու այդ պատերազմական հանցագործություններին: Ուստի, անհրաժեշտ է, որ միջազգային կազմակերպություններն ու իրավապաշտպան համայնքն օր առաջ ներկայացված լինի Արցախում և լիարժեքորեն իրականացնի մարդու իրավունքների պաշտպանության իր առաքելությունը:

Իսպանացի պատգամավոր Ջոն Ինիարիտուն նշել է, որ աջակցում է Արցախի ժողովրդի պայքարին և պատրաստակամություն է հայտնել Իսպանիայում և ԵՄ տարբեր քաղաքական հարթակներում բարձրաձայնելու Արցախի ժողովրդի իրավունքների անվերապահ պաշտպանության անհրաժեշտության մասին:

🇦🇲🇬🇧🇷🇺 Արցախի մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Իսպանիայի պատգամավոր Ջոն...

Posted by Արցախի Մարդու իրավունքների պաշտպան / Artsakh Ombudsman on 2020 թ. նոյեմբերի 5, հինգշաբթի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30