Լրահոս
Այց՝ բանակային դիրք
Օրվա լրահոսը

Ստեփանակերտը հրթիռակոծությունից հետո. ԱՀ ԱԻՊԾ-ն լուսանկարներ է հրապարակել

Նոյեմբեր 06,2020 11:27 Share
Աջակցեք aravot.am-ին

Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է. «Արցախի դեմ ադրբեջանաթուրքական վայրագությունը շարունակվում է։

Սա Ստեփանակերտն է հրթիռակոծությունից հետո:

Նշենք, որ Արցախի մայրաքաղաքն ամբողջ գիշերվա ընթացքում և լուսադեմին պարբերաբար հրթիռակոծվել է:

Հրթիռն ընկել է բնակելի տան վրա, զոհվել է քաղաքացիական 3 անձ:

Արցախի փրկարար ուժերը որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում փլատակների տակից հանել են քաղաքացիների դիերը։

Պայթյունից մասնակի վնասվել են նաև հարևանությամբ գտնվող բնակարանները»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: