Լրահոս
Օրվա լրահոսը

Հավատ, հույս, սեր եւ մկրտություն

Նոյեմբեր 07,2020 13:00

«Գնացե՛ք այսուհետեւ, աշակերտ դարձրե՛ք բոլոր ազգերին, նրանց մկրտե՛ք Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու անունով»: (Մատթ. 28:19, տես նաեւ` Մարկ. 16:15-16):

Վարդանանք չերկյուղեցին իրենց կյանքը զոհելու իրենց Աստծու համար, քանի որ «Աստծու սերն ավելի մեծ է, քան ամեն երկրավոր մեծություն. եւ այն այնպես աներկյուղ է դարձնում մարդկանց, ինչպես հրեշտակների անմարմին զորքերը»,- Վարդանանց պատմության մեջ գրել է Եղիշեն:

Աստվածասիրությունն, անշուշտ, ավելի բարձր է, քան ազգասիրությունը, բայց առանց երկրորդի չկա եւ առաջինը, քանզի ազգասիրությունը եղբայրասիրություն է, իսկ «նա, ով չի սիրում իր եղբորը, ում տեսնում է, ինչպե՞ս կարող է սիրել Աստծուն, Ում չի տեսնում» (Ա Հովհ. Դ 20):

«Աստծու սերը մենք ճանաչեցինք նրանով, որ Նա Իր անձը դրեց մեզ համար, եւ մենք էլ պետք է մեր անձերը դնենք մեր եղբայրների համար» (Ա Հովհ. Գ 17):


Տղերքը շարք են կանգնել: Այս անգամ պետք է մկրտվեն, հետո զենք վերցնեն ու հակառակորդին հարված հասցնեն՝ հայի անկասելի ուժով: Հոգեւորականները նույնպես պատրաստ կանգնած են՝ Վարդանանց սուրբ պատգամը հոգիներում դրոշմած:

Սեւակ սարկավագն ամեն օր աղոթքներով է սկսում եւ ավարտում։ Մկրտության ժամանակ էլ նույնն էր, ավելի խորհրդավոր։

-Չնայած այս ծանր օրերին` չպետք է մոռանանք Աստծո զորության մասին։ Մենք մկրտեցինք տղերքին, որ պաշտպանեն հայրենիքն ու հավատը։ Մենք քրիստոնյա ենք ու կհաղթենք մեր Աստծով ու քաջ տղաների շնորհիվ,-ասում է Սեւակ սարկավագը։

Մենք՝ հայերս, եղբայրներ ու քույրեր ենք միմյանց, ծնունդով որտեղից էլ որ լինենք՝ Հայաստանից, Արցախից, թե՝ Սփյուռքից. եւ ուրեմն՝ ամեն մեկիս վրա պարտք է դրված միմյանց սիրելու եւ հարկ եղած դեպքում նույնիսկ մեր կյանքը տալու միմյանց համար:

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.11.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30