Լրահոս
Օրվա լրահոսը

10-ից ավելի հայ հոգևորականներ չեն կարողացել վերադառնալ ՌԴ-ի ծխեր՝ վարժական հավաքների պատճառով. Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմ

Հունիս 23,2026 23:15 Share

10-ից ավելի հայ հոգևորականներ չեն կարողացել վերադառնալ ՌԴ-ի ծխեր՝ վարժական հավաքների պատճառով:

Մամուլի ծառայությունից նաև հայտնել են Հայաստանում զինվորական հավաքների զորակոչված 2 հոգևորականների  անունները։

Նրանք են՝ Արսեն քահանա Իսրայելյանը (Սուրբ Սարգիս եկեղեցի, ք.Վորոնեժ) և Երեմիա քահանա Վարդանյանը (Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, ք. Իժևսկ), որոնք նախկինում ծառայել են բանակում որպես հոգևորականներ։ Նրանք արդեն մասնակցում են վարժական հավաքներին, հայտնում է թեմի տելեգրամյան ալիքը։

«Շտապ և անսպասելի կարգով կազմակերպված հավաքներ անցկացնելու որոշման հետևանքով հոգևորականները չեն կարողացել ժամանակին վերադառնալ իրենց ծառայության վայրերը, ինչը խաթարել է ծխերի սովորական գործունեությունը: Այնուամենայնիվ, հոգևորականները պատրաստ են կատարել իրենց պարտքը հայրենիքի հանդեպ»։

 

Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930