Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

«Մեր քաղաքական թիմում չկա մարդ, ով արտասվելով չի ընդունել սա, ու ինչ-որ ստահակներ հարձակվել են Միրզոյանի եւ նրա երեխայի վրա». Փաշինյան

Նոյեմբեր 10,2020 06:26 Share

«Արարատ Միրզոյանն այն մարդկանցից է, ովքեր արցունքն աչքերին են դիմավորել կամ ընդունել, կամ չեն էլ ընդունել այս ամենը, այս որոշումը: Մեր քաղաքական թիմում չկա մարդ, ով արտասվելով չի ընդունել սա, ու ինչ-որ ստահակներ հարձակվել են Արարատ Միրզոյանի եւ նրա երեխայի վրա»,-քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ անդրադառնալով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի վրա ցուցարարների հարձակման եւ ծեծի ենթարկելու դեպքին՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Չեմ ուզում ասել՝ ԱԺ նախագահի վրա…կապ չունի կարգավիճակը: Ինչ-որ ստահակ, որը երեւի վերջին երկու տարում մարդ ծեծելու հագուրդը չէր կարողացել բավարարել, հարձակվել է նրա վրա: Մտածում է՝ մարսելո՞ւ է: Բացառված է: Բոլոր այն քաղաքացիներին, ովքեր հասկանում են, թե ինչ է կատարվում, կոչ եմ անում պատրաստվել վրեժի»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել