Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե պատերազմը շարունակվեր, մենք կկորցնեինք նաև այն մնացածը, ինչն այս փաստաթղթով արձանագրված է». Նիկոլ Փաշինյան

Նոյեմբեր 11,2020 11:06

«Հարցը հետևյալն էր, որ եթե պատերազմը շարունակվեր, ըստ էության՝ Ստեփանակերտն անպաշտպան էր, Ասկերանն անպաշտպան էր, Մարտունիում պաշտպանությունը շատ անկայուն էր, և շատ մեծ էր հավանականությունը, այդպիսին էր Գլխավոր շտաբի, Արցախի նախագահի գնահատականը, որ կա′մ Ասկերանով, կա′մ Մարտունիով մեր 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ պաշտպանական շրջանները կարող էին հայտնվել շրջափակման մեջ: Այդ դեպքում հազարավոր զինվորների կյանքեր կհայտնվեին վտանգի տակ»,- «Զրույց քաղաքացու հետ. իմ ամենամեծ մեղքը» խորագրով հերթական ուղիղ եթերում իր կայացրած որոշումն այսպես պատճառաբանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա հայտարարեց՝ պատահական չէ, որ այս օրերին առաջնագծից տասնյակ դեպքեր կան, որ առաջին գծում գտնվող զինվորները տեսաուղերձներ են հղում, որտեղ պաշտպանում են կայացված որոշումը.  «Պատահական չէ, որ ուղարկում են ինձ, ցույց տալիս, որ առաջնագծի զինվորներն ուղերձ են հղում՝ պաշտպանելով կայացրած որոշումը: Սա նրանից է, որ գիտեն գնահատականը, իրավիճակը և գիտեն՝ ինչու և ինչ պայմաններում է այդ որոշումը կայացվել»:

Կրկին անդրադառնալով իր կայացրած որոշմանը՝ նշեց. «Տվյալ պահին ունեինք իրավիճակ, երբ Ստեփանակերտը գտնվում էր ուղիղ սպառնալիքի ներքո: Զինված ուժերի, գլխավոր շտաբի և Արցախի նախագահի գնահատականն այն էր, որ ըստ էության՝ շատ թույլ է պաշտպանված, կամ սիմվոլիկ է պաշտպանված Ստեփանակերտը: Եվ եթե հանկարծ տեղի ունենար Ստեփանակերտի առումը, դա մեր հազարավոր զինվորների կթողներ շրջափակման մեջ: Արդյունքում մենք կկորցնեինք նաև այն մնացածը, ինչն այս փաստաթղթով արձանագրված է: Սրանում է ամբողջ ճշմարտությունը: Հույս ունեմ, որ կարողացա իմ այս խոսքում բացատրել՝ ինչի մասին է խոսքը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30