Խորհրդարանական եւ արտախորհրդարանական 17 քաղաքական ուժեր, որոնց թվում՝ նաեւ ՀՀԿ-ն, այսօր Ազատության հրապարակում մեծ հանրահավաք են նախատեսում անցկացնել։ Նրանց հիմնական պահանջն այս պահին Նիկոլ Փաշինյանի անհապաղ հրաժարականն է։ Երեկ նրանցից ոմանք նախնական հավաքվել էին Ազատության հրապարակում՝ ժողովրդի հետ շփվելու եւ նրանց տեղեկացնելու սպասվելիք հանրահավաքի մասին։ Մենք այստեղ պատահաբար հանդիպեցինք ԱԺ նախկին նախագահ, կարկառուն ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանին եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին։ Զրուցել ենք Գալուստ Սահակյանի հետ։
– Պարոն Սահակյան, ՀՀԿ-ն էլ է ստորագրել 17-ի պահանջի տակ, ո՞րն է լինելու հանրահավաքում ձեր՝ 17 քաղաքական ուժերի առաջադրած հիմնական խնդիրը։
– Ինչպիսի պահ էլ որ լինի, Ղարաբաղը երբեք Ադրբեջանի տարածքում չի կարող լինել։ Նույնիսկ հիմա ինչ-որ միջոցառումներ են անում, ժողովուրդը ոտքի է կանգնել, դա էդպես է, Ղարաբաղը երբեք Ադրբեջանի կազմում չի կարող լինել։
– Ասում են՝ նախկինները փոխանակ բանակի համար զենք գնելու, դղյակներ կառուցեցին, թալանեցին, բանակը չզինեցին, դրա համար էլ այսօր չկարողացանք նորմալ կռվել։
Կարդացեք նաև
– Մարդիկ մտածում էին՝ երկիրը պիտի տնտեսություն չունենա՞, եւ երբեք չմտածեք, որ բանակից որեւէ կոպեկ որեւէ տեղ գնացել է։
– Դուք եւ ձեր կուսակցությունն իրենց մեղքի բաժինը տեսնո՞ւմ են Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելու հարցում։
– Գիտե՞ք, ես էդտեղ մեղքի բաժին չեմ տեսնում, ես տեսնում եմ հարյուր հազարավոր ժողովրդին, որոնք Նիկոլ Փաշինյանին բերեցին իշխանության։
– Ասում են՝ դուք թույլ տվեցիք, դուք կարող էիք կանխել դա, բայց չկանխեցիք։
– Դրանք ոչ ճիշտ խոսակցություններ են, ինչո՞ւ պիտի թույլ տայինք։ Այսինքն՝ թույլ տվեցինք, որ մեր նախագահին, իր եղբայրներին, մեր անձանց, բոլորին բռնեն լցնեն բերդերը, դրա համա՞ր ենք թույլ տվել։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:


















































