Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության միջև Լեռնային Ղարաբաղի շրջանում մարտերի ավարտն ազդարարող եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելին հայտարարություն է տարածել:
«Ես հույս ունեմ, որ ստորագրված համաձայնագիրը, որը վերջ է դնում պատերազմին Լեռնային Ղարաբաղի շրջանում, վերջապես կպաշտպանի հակամարտության գոտում փակված քաղաքացիների կյանքը: Ես խորապես ցավում եմ վերջին շաբաթներում մարդկային կյանքերի կորստի համար, և քանի ինքնաձիգները լռել են, ես խրախուսում եմ կողմերին անհապաղ իրականացնել ռազմագերիների, ձերբակալվածների և զոհված զինծառայողների մարմինների փոխանակում: Հաճախ ճանապարհը դեպի հարատև խաղաղություն ավելի ծանր է, քան պատերազմը: Հետևաբար, ես կոչ եմ անում կողմերին հավատարիմ մնալ խաղաղ բանակցություններին, բարեխղճությանը, որը թույլ կտա բռնի տեղահանված անձանց և փախստականների ապահով վերադարձ, ինչպես նաև՝ հասնել հակամարտության երկարաժամկետ և ընդգրկուն կարգավորման, և վերջնաժամկետ հեռանկարում միասին կառուցել ապագան:
Անդրադառնալով հայտարարության ստորագրումից հետո Երևանի փողոցներում սկսված բռնությանը՝ Ծերեթելին ասել է, որ իրեն վրդովեցնում է որոշ ցուցարարների կողմից իրականացված բռնությունը, ինչպես նաև խստորեն դատապարտել է հարձակումը Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի վրա: «Կասկած չկա, որ սա ցավոտ և ցգացմունքային օր է բոլոր հայերի համար, բայց կոչ եմ անում նրանց պահպանել վստահությունը իրենց ժողովրդավար ճանապարհով ընտրված ինստիտուտների նկատմամբ՝ ղեկավարելու Հայաստանը այս ծանր ժամանակներում»:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ


















































