Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախից զանգել են, ասում է՝ հորս գերեզմանը քանդել եմ, հորս գերեզմանը գրկած՝ գալիս եմ Ազատության հրապարակ». Նաիրա Զոհրաբյան

Նոյեմբեր 11,2020 14:17

Ազատության հրապարակում ԲՀԿ պատգամավորները կոչ են անում ողջ հայությանը միանալ: Միքայել Մելքումյանի խոսքով՝ սա կրիտիկական պահ է, Արցախը տվեցինք, շուտով տալու ենք նաեւ Հայաստանը, մենք չունենք հայրենիք որեւէ մեկին տալու:

Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Հենց նոր Արցախից ինձ զանգեց մի քաղաքացի, ասում է՝ հորս գերեզմանը քանդել եմ, հորս գերեզմանը գրկած՝ գալիս եմ Ազատության հրապարակ, որովհետեւ դավաճան Նիկոլը հանձնել է էն հողերը, որտեղ այդ երիտասարդի հոր գերեզմանն է: Դիմում եմ իրավապահ համակարգին, տղանե՛ր, ազատե՛ք Գագիկ Ծառուկյանին, բոլոր այն մարդկանց, ում հիմա տարել եք, մի՛ արեք: Նիկո՛լ, դու դեռ շանս ունես փրկվելու, հեռացի՛ր, ներողություն խնդրիր ու գնա, մի՛ կառչիր աթոռիցդ»:

Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ որեւէ մեկը այստեղից չի գնալու, մինչեւ այստեղ չլինեն Ծառուկյանն ու մյուսները:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30