Լրահոս
«Յոխ»
Օրվա լրահոսը

Բրեդ Շերմանն անարդար է համարում կնքված զինադադարը

Նոյեմբեր 12,2020 14:16 Share
Աջակցեք aravot.am-ին

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Բրեդ Շերմանը անարդար է համարում Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը:

«Ռուսաստանի և Թուրքիայի միջնորդությամբ կնքված զինադադարը, որը վերջ է դնում Ադրբեջանի կամայական բռնությանը Հայաստանի և Արցախի նկատմամբ, արդարացի չէ: Թրամփի վարչակազմի բացակայությունն ակնհայտ էր, և դա աղետալի հետևանքների հանգեցրեց հայ ժողովրդի համար»,- գրել է Շերմանը Twitter-ի իր էջում:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: