Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերազմ երկու ճակատով. սպիտակ բանակի զինվորները

Նոյեմբեր 20,2020 18:28

Պատերազմական իրականությունը լուսաբանելու ժամանակ միշտ ուշադրության կենտրոնում եմ պահել սպիտակ բանակի մարտիկներին՝ բուժաշխատողներին։

Նրանց կատարածը մեծ գնահատանքի է արժանի, որովհետև, մեղմ ասած, բուժաշխատողները օր ու գիշեր չեն ունեցել։

Նրանք անմնացորդ կատարել ու կատարում են իրենց առաքելությունը։

Շատերն էլ այդ առաքելությունը կատարելու ժամանակ անմահացել են։

Կյանքով կյանք տալու բանաձևն այս օրերի ընթացքում ավելի իմաստավորվեց, քանզի հազարավոր թելերով մարդասիրությանը կապված մարդիկ արեցին հնարավորն ու անհնարինը, որ փրկեն մեր զինվորների կյանքը, բուժօգնություն ցուցաբերեցին վիրավոր զինծառայողներին։

Անմնացորդ նվիրվեցին նաև առաջնագծում մարտնչող այն մարտիկները, ովքեր հրետակոծության տակ անգամ մարտադաշտից հանել են վիրավոր ու զոհված  մարտական ընկերներին։

Aravot.am-ը անպայման անդրադառնալու է սպիտակ բանակի մարտիկներին` ներկայացնելով նրանց կատարած գործն ու պատերազմական օրերի այն անցուդարձը, որը դեռ չի լուսաբանվել:

 

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30