Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ մարդը անամոթաբար ուզում է մնալ ու դեռ մի բան էլ իր շուրջը համախմբվելու կո՞չ է անում». զոհված զինվորի պապը վարչապետի հրաժարականի պահանջով հացադուլ է սկսել

Նոյեմբեր 25,2020 19:20

Ֆելիքս Պետրոսյանը այսօր միացել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը եւ նրան քրեական պատասխնատվության ենթարկելու պահանջով հացադուլ հայտարարած Գեղամ Մանուկյանին, Գարիկ Ավետիսյանին եւ Կիմ Բալայանին:

77-ամյա թոշակառուն պահանջում է, որպեսզի Նիկոլ Փաշինյանը ժամ առաջ հեռանա: Թե ինչո՞ւ է այդպիսի պահանջ ներկայացնում հարցը նրան շատ զարմացրեց: «Դեռ հարցնո՞ւմ եք: Նա մի ամբողջ ժողովրդի դավաճանել է: Իմ թոռը, որին ընդամենը երկու ամիս էր մնացել, որ զորացրվեր, այս պատերազմում զոհվել է: Իմ նման քանի՞ հազար տան ճրագ մարեց: Ու հիմա այդ անձը անամոթաբար ուզում է մնալ ու մի բան էլ՝ կոչ է անում համախմբվել իր շուրջ: Աշխարհի պատմության մեջ չկա օրինակ, որ պարտված երկրի ղեկավարը մնա իր պաշտոնում: Զարմանում եմ, դա ինքնասիրություն, արժանապատվություն չունի՞: Եթե ունենար եւ գոնե մի փոքր իր երեխաների մասին մտածեր, որոնց ճակատին արդեն խարանված է դավաճանի զավակներ պիտակը, ժամ առաջ կհեռանար»,-ասաց Ֆելիքս Պետրոսյանը:

Հետաքրքրվեցինք, թե չի՞ մտածում, որ տարիքը արդեն հացադուլ հայտարարելուն հարմար չէ եւ արժե՞ այսպիսի ծայրահեղ քայլով կյանքը վտանգել: «Իմ կյանքն արդեն ոչինչ չարժե: Մեր ամբողջ ազգի գենոֆոնդը վերացրեց: Պատկերացնո՞ւմ  եք, թե որքան երիտասարդներ զոհվեցին, դեռ կյանք չմտած»,-պատասխանեց նա:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30