Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետի հրաժարականը պահանջող ցուցարարներին բերման ենթարկեցին․ ցուցարարները փակել էին Մաշտոց-Թումանյան խաչմերուկը (Ֆոտոշարք)

Դեկտեմբեր 01,2020 18:45

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիները բողոքի ցույց են անում։ Նրանք փակել են Մաշտոց-Թումանյան խաչմերուկը։ Կանգ է առել երթեւեկությունը, մի քանի երիտասարդներ բարձրացել են տրոլեյբուսի վրա եւ կոչ էին անում միանալ ցույցին։ Ցույցի մասնակիցները վանկարկում էին՝ Նիկոլ, դավաճան։

Այստեղ մեծ թվով ոստիկաններ են, նրանք մի քանի ցուցարարների բերման ենթարկեցին, եւ մասամբ բացեցին փողոցը։
Սակայն մի խումբ երիտասարդ աղջիկներ կրկին փակեցին փողոցը։

Ոստիկանները տրոլեյբուսի վրայից բռնի ուժով իջեցրեցին ցույցի մասնակից տղաներին։ Նրանք նաեւ ցույցը լուսաբանող մի օպերատորի ուժ կիրառելով նստացրեցին ոստիկանական մեքենան, վայրկյան անց բաց թողեցին։ Երեւանի փոխոստիկանապետ Արթուր Խուդինյանը՝ օպերատորի բերման ենթարկելու փորձը պատճառաբանեց, թե սխալմունք է տեղի ունեցել։

Այս պահին խաչմերուկն ու փողոցներն բաց են, ցույցի մասնակիցների մի մասը երթով շարժվում է դեպի կառավարության շենք, այստեղ էլ կամփոփեն բողոքի ցույցը, սակայն այն չեն ավարտի, մինչեւ բերման ենթարկված իրենց ընկերների մասին հստակ տեղեկություններ չունենան։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031