Լրահոս
Օրվա լրահոսը

Հին անձնագրերի տրամադրման ժամկետը 1 տարով երկարաձգվում է. նույնականացման քարտերին անցում կկատարեն 2022-ին

Դեկտեմբեր 03,2020 13:54

Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեցին «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում եւ «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը:

2021 թվականից պետք է ամբողջությամբ անցում կատարվեր նույնականացման քարտերի՝ կենսաչափական անձնագրերի, ըստ գործող օրենքի: Սակայն հիմա առաջարկվում է մեկ տարի էլ հետաձգել: Քաղաքացիները կարող են սովորական հին անձնագրերի տրամադրման համար պետտուրքը վճարել ու ստանալ, ժամանակահատվածը եւս մեկ տարի երկարաձգվում է:

Փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանից հետաքրքրվեցին՝ գոնե 2022-ին հնարավոր կլինի՞ կարգավորումները ուժի մեջ մտցնել, որովհետեւ այս գործընթացն անընդհատ հետաձգվում է: Նա պատասխանեց, որ արդեն հանձնաժողով ստեղծվել է, բոլոր տեխնիկական լուծումները կան, պարզապես համավարակի եւ պատերազմական ստեղծված իրավիճակը հաշվի առնելով՝ ստիպված էին աշխատանքները հետաձգել:

Նախագիծը դրական եզրակացություն ստացավ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031