Լրահոս
Օրվա լրահոսը

«Ունենք մի հարևան պետություն, որը բացառապես չի զսպվելու». Սոֆյա Հովսեփյան. «Ա1+» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 10,2020 19:55

«Ես կարծում եմ, որ պատերազմը չի ավարտվել, որովհետև մենք  ունենք մի հարևան պետություն, որը բացառապես չի զսպվելու»,-այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասում է «Իմ քայլը»  խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այսօր հնչեցրած հայտարարություններին, թե նաև Զանգեզուրը, Սևանն ու Երևանը։

Հովսեփյանի խոսքով՝ Ալիևի ցանկացած հայտարարություն պետք է ազդակ լինի նաև տարածաշրջանում , իսկ մեր երկիրը այս պահին ամենօրյա գրաֆիկով պետք է պատրաստվի, որովհետև չի բացառվում, որ նորից պատերազմ սկսվի։

Ինչ վերաբերում է ներքաղաքական իրավիճակին, Հովսեփյանն ասում է՝ պետք է բոլորս գանք մեկ դաշտ, պատրաստվենք և փորձենք շտկել իրավիճակը․

«Այս իրավիճակում հնարավոր բախումները սարերի հետևում չեն»,-համոզված է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031