Լրահոս
Մուրճը եւ խաչը
Օրվա լրահոսը

«Փաշինյանը լայվի ժամանակ անդրադառնում է կորցրած օծանելիքի, ժամացույցի, վարորդական իրավունքի, չգտավ համարձակություն գեթ մեկ անգամ արձագանքի Ալիեւին». Տոնոյան

Դեկտեմբեր 14,2020 19:11

«Իր յուրաքանչյուր լայվի ժամանակ Նիկոլ Փաշինյանը անդրադառնում է ամեն հարցի, կորցրած օծանելիքի, ժամացույցի, վարորդական իրավունքի, բայց որեւէ լայվի ժամանակ իր մեջ չգտավ բավարար չափով համարձակություն եւ տղամարդկություն, որպեսզի գեթ մեկ անգամ արձագանքի Ադրբեջանի նախագահ Ալիեւին»,- այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով կազմակերպված բողոքի երթի ժամանակ ասաց լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը:

Նա նշեց, որ մեր երկրի վարչապետը դարձել է միջազգային մամուլի ծաղրուծանակի առարկա. «Այդ մարդը բարոյապես իրավունք չունի լինել Արցախի եւ ՀՀ-ի անվտանգության երաշխավորը»:

Իվետա Տոնոյանի խոսքով՝ հանրային համախմբում կա իր հրաժարականի շուրջ ու Փաշինյանին ձեռնտու չէ դա ընդունել: Ինչ վերաբերում է սգո օր հայտարարելուն, Տոնոյանն ասաց, որ իշխանավորները լավ կանեին այս ընթացքում իրենց վերաբերմունքով ու պահվածքով հարգեին նրանց հիշատակը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031