Լրահոս
Օրվա լրահոսը

Ձևավորել իշխանության, որն անհապաղ ՌԴ և ԵԱՏՄ անդամ պետությունների հետ նոր ձևաչափի միութենական միավորման ձևավորման շուրջ բանակցություններ կսկսի վարել. «Ալյանս»

Դեկտեմբեր 15,2020 14:25

Արձանագրելով, որ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ժողովուրդների առաջ կանգնած կենսական նշանակության առաջնային խնդիրների շարքում են շատ արագ, կարճ ժամանակի ընթացքում լիարժեք անվտանգության և պատերազմի բացառման երաշխիքների ապահովումն ու մարդկանց մահերի և արյունահեղության բացառումը, կայուն և մեր շահերից բխող բանակցային գործընթացի վերսկսումը, համավարակի հետևանքով ճգնաժամային, իսկ պատերազմի արդյունքում աղետալի մակարդակի հասած սոցիալ-տնտեսական վիճակի չեզոքացումն ու ապագայում սպասվող «մեծ սովի» կանխումը և սեղմ ժամկետներում՝ մինչև երեք տարի, տնտեսության վերականգնումն ու էական զարգացումը, ինչպես նաև բնակչության համար ծավալուն սոցիալական փաթեթի ներդրումը և, իհարկե, հասարակության բարոյական, հավասարակշիռ, հոգևոր կայուն վիճակի վերականգնումը՝ «Ալյանս» կուսակցությունը անհրաժեշտ է համարում իրականացնել երեք քայլ.

1.գործող կառավարության հրաժարական,

2.արտահերթ համապետական ընտրություններ (նոր իշխանության ձևավորմամբ)

3.այնպիսի իշխանության ձևավորում, որն անհապաղ՝ առաջին իսկ օրերից կսկսի բանակցություններ վարել Ռուսաստանի Դաշնության և ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների հետ նոր ձևաչափի միութենական միավորման ձևավորման շուրջ և կհանդիսանա այդ գործընթացի նախաձեռնողներից մեկը։

Այս և այլ նպատակների շուրջ գործողությունների ծրագրի հաստատման նպատակով ս.թ.դեկտեմբերի 26-ին հրավիրվել է «Ալյանսի» արտահերթ համագումար:

«Ալյանս» կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ani says:

    Ստրուկի հոգեբանությունն իսկապես կկործանի մեզ որպես ազգ

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031