Լրահոս
«Պետք է շենքը քանդվի»
Լոգոսի նահանջը
Օրվա լրահոսը

Սիգի ձվադրման ժամանակաշրջանով պայմանավորված՝ մեկնարկել է ապօրինի ձկնորսությամբ զբաղվողների ձկնորսական ցանցերի դուրսբերման եւ ոչնչացման գործընթացը

Դեկտեմբեր 27,2020 18:51 Share

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ֆեյսբուքյան էջում կարդում ենք․

Սիգի ձվադրման ժամանակաշրջանով պայմանավորված՝ Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանի ավարտի արգելքի խստացման շրջանակներում «Սևան» ազգային պարկի հատուկ պահնորդական ստորաբաժանումն արդեն ս/թ. ամսի 25-ից ձեռնամուխ է եղել ապօրինի ձկնորսությամբ զբաղվողների ձկնորսական ցանցերի դուրսբերման եւ ոչնչացման գործընթացին:

Մինչ այդ ափամերձ համայնքների բնակիչներն ու ձկնորսական տնտեսությունների ներկայացուցիչները նախազգուշացվել էին հսկողության միջոցառումների խստացման մասին: Վերջիններիս նաեւ միջանկյալ ժամանակ էր տրվել՝ արգելքի մեկնարկից հետո լճից ցանցերի դուրս բերման համար:

Երեկ ազգային պարկի պահնորդական ստորաբաժանման կողմից դուրս է բերվել ընդհանուր թվով 15 ցանց:

Ցանցերն առգավվում և ոչնչացվում են օրենքով սահմանված կարգով:
Հսկողության տարատեսակ միջոցառումները կրում են շարունակական բնույթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել