Լրահոս
Օրվա լրահոսը

Էդմոն Մարուքյանը Արթուր Դավթյանի հետ քննարկել է Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունները

Հունվար 19,2021 20:02

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սիրելի՛ քաղաքացիներ,

Այսօր հանդիպել եմ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։

Ինչպես տեղյակ եք, ՌԴ գլխավոր դատախազի նախաձեռնությամբ 2021թ. հունվարի 12-ին Մոսկվայում տեղի է ունեցել եռակողմ հանդիպում Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևի, ինչպես նաև Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի մասնակցությամբ:

Տեղեկացված լինելով, որ եռակողմ հանդիպման ընթացքում ՀՀ գլխավոր դատախազը բարձրացրել է հրադադարի մասին 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության 8-րդ կետի հնարավորինս արագ կատարման անհրաժեշտությունը, Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և պահվող այլ անձանց սեղմ ժամկետներում Հայաստան վերադարձնելու, իսկ մինչ այդ նրանց կյանքի և առողջության երաշխավորման, նրանց այլ իրավունքների ապահովման հարցը, պարոն Դավթյանի հետ քննարկում ենք ունեցել վերոնշյալ այցի արդյունքների և Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին»։

Սիրելի՛ քաղաքացիներ, Այսօր հանդիպել եմ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։ Ինչպես տեղյակ եք, ՌԴ գլխավոր դատախազի...

Posted by Edmon Marukyan on 2021 թ. հունվարի 19, երեքշաբթի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031